News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փհանյանը դժգոհ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հասցեին եւ կոչ է անում նրան հրաժարվել պրովոկացիոն հայտարարություններից:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Չո Սոն Հուեյը մեկնաբանություն է արել մի քանի օր անց, երբ Թրամփը կրկին անվանել է Կիմին «մարդ-հրթիռ»:

Նրա խոսքով՝ նախարարությունը չի կարող չարտահայտել իր դժգոհությունը Թրամփի մեկնաբանությունների առիթով: Նա նշել է, որ եթե Թրամփը «կրկին ծեր հիմարի պես վարվի» եւ այդպիսի մեկնաբանություններ անի, ապա կցուցադրի, որ միտումնավոր կերպով է հրահրում Հյուսիսային Կորեային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դեռեւս հավատում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընին, սակայն նշել է, որ Կիմը «սիրում է հրթիռներ արձակել, այնպես չէ՞»: «Ահա ինչու ես նրան կոչում եմ մարդ-հրթիռ»,-ասել է Թրամփը լրագրողներին Լոնդոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ հույս ունի, որ Կիմ Չեն Ընը կանցնի ապամիջուկայնացումը՝ հավելելով՝ «կապրենք, կտեսնենք»:

Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան արձակել էր կարճ հեռավորության երկու հրթիռ արեւելյան ափի մոտ դեպի բաց ծով իր մեծ բազմառեակտիվային արձակման սարքի վերջին փորձարկումների շրջանակում: Ավելի վաղ՝ երեքշաբթի, Հյուսիսային Կորեան մեղադրել էր Միացյալ Նահանգներին ապամիջուկայնացման բանացկություններում ներքաշելու փորձի համար ԱՄՆ-ում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ