News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 24
USD
478.73
EUR
530.62
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:

Փաստորեն, միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար 2020 թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Մինչդեռ եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հիմնական մտահոգությունն է, որ փոքր գյուղացիական տնտեսությունները չտուժեն․ Վարազդատ Կարապետյան
Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ մոտ 2 շաբաթ է տարբեր խմբերի հետ քննարկումներ են ունեցել․․․
Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն եւս էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Այս տարի կընդունվեն Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխման միայն նախնական միջոցառումներ
Քաղաքի իշխանությունների առջեւ այս փուլում դրված է երկու խնդիր, որոնք շտապ լուծման կարիք ունեն…
Իշխանությունները սկսել են Երեւանում սահմանափակել շարժական առեւտրի կետերի աշխատանքը
Այս օրինագիծն ուղղված է Հայաստանում շարժական առեւտրի կետերի հարաբերությունների եւ գործունեության կարգավորմանը…
Նոր կարգավորում. այսուհետ քաղաքացին դեղ գնելիս իր հեռախոսով կարող է ստուգել՝ դեղը հավաստագրված է, թե ոչ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է...
Գյուղացիների ուսերին բարձրանալով վարչապետ դարձած Փաշինյանը թքեց գյուղացիական չարչարանքի վրա ․ Վահան Իշխանյան
Սպանդանոցները ե՛ւ որպես սանտիարական անհրաժեշտություն, ե՛ւ որպես գյուղացիներին աջակցություն պարտավոր էր․․․
Ֆոտոռեպորտաժներ