News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է ամեն տարվա նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։ ՊՈԱԿ-ն այդ ժամանակահատվածում սկսում է 24-ժամյա ձմեռային հերթապահություն:

Մինչև ձմեռային սպասարկման անցնելը, տեղում ստուգվում են 34 կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը, աղի, ավազի նախնական կուտակումները, մեքենա- մեխանիզմների տեխնիկական վիճակը և դրանք սպասարկող անձնակազմի թիվը։

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքներ։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ–ավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալվել։

Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներից օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով մեր պաշտոնական կայքէջին (http://ard.am/) կամ ֆեսբուքյան սոցալական էջին (https://fb.me/armroads)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սա կբեռնաթափի Երեւանը». Մալաթիա-Սեբաստիան Շենգավիթին կապող նոր ճանապարհի շինարարությունը ձմռանը չի դադարել
Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ...
Հայաստանի 5 մարզերում, այդ թվում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով...
Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար. Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն,...
Սյունիքի մարզի ճանապարհներին մերկասառույց է. Գորիսում եւ Սոթք-Քարվաճառ հատվածում մառախուղ է
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով...
Ե՞րբ կավարտվի Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգումը. Նոր տեխնոլոգիա է կիրառվում
Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում...
Վարդենյանց լեռնանցքում բուք է. 5 մարզերի ճանապարհերին մերկասառույց է
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են…
Ֆոտոռեպորտաժներ