News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատը կշարունակի գործել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է The Hill-ը:

«Նախագահի գործողությունները Սահմանադրության լուրջ խախտում են: Մեր ժողովրդավարությունը վտանգված է: Նախագահն ընտրության ուրիշ հնարավորություն չի թողնում, բացի գործելը»,-նշել է նա: Փելոսին անվանել է Ուկրաինայի հետ Թրամփի շփումները որպես սպառնալիք երկրի համար:

Մասնավորապես, Փելոսին մատնանշել է Թրամփի կողմից իշխանության չարաշահումը՝ ասելով, որ նա տապալել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը:

Կոնգրեսի ներքին պալատի խոսնակը դիմել է Փաստաբանական կոմիտեի նախագահին՝ խնդրելով շարունակել իմփիչմենթի հոդվածների ուղղությամբ աշխատնաքը, նշում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը ելույթ է ունեցել հաջորդ օրն այն հայտարարությունից հետո, որի ժամանակ սահմանադրական իրավունքի գծով երեք ամերիկացի մասնագետներ հայտարարել են Կոնգրեսին, որ Թրամփը, անկասկած, իրավախախտում է արել՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա՝ նպատակ ունենալով ստիպել ուկրաինական իշխանությանը հետաքննություն սկսել, որը շահավետ է նրա համար քաղաքական տեսակետից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ