News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» շարժումը գրավոր հայտարարություն է տարածել պատրիարքի ընտրությունների հետ կապված։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Նոր Զարթոնքի» հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի Նգ նախարարության  ուղարկված Հայոց պատրիարքարանի ընտրության հետ կապված կանոնակարգը հակասում է Սահմանադրությանն ու միջազգային համաձայնագրերին։

«Պատրիարքի տեղապահն էլ ասել է, որ այս պայմաններում արդար ընտրություններ չեն լինելու։ Չնայած ժողովրդի տարբեր հատվածների արձագանքներին ու Սահմանադրական դատարանի որոշմանը, պատրիարքական տեղապահ Մաշալյանը, նախաձեռնող պատվիրակությունը եւ հիմնադրամների ղեկավարները պարզ եւ արժանապատիվ կեցվածք չընդունեցին եւ իրենց պարտականությունները չկատարեցին»,–նշվել է հայտարարության մեջ։

«Նոր Զարթոնքը» նաեւ կոչ է անում դեմ դուրս գալ անօրինական որոշման դեմ եւ բոյկոտել պատրիարքի ընտրությունները։

Տպել
Ամենաշատ