News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է անկում: Այդ մասին դեկտեմբերի 5-ին Ազգային Ժողովի նիստին 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ընդ որում՝ նրա խոսքով՝ հաջորդ տարի այդ ոլորտում անկումը կշարունակվի, ինչը չափազանց բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության եւ գյուղացիների ու, մասնավորապես, ֆերմերների կյանքի որակի վրա: «Բյուջեի այդ նախագծով դուք, ըստ էության, ի սկզբանե պլանավորում եք, որ մեզ մոտ այդ ոլորտում որեւէ աճ չի գրանցվելու»,-մտահոգություն է հայտնել պատգամավորը:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, հայտարարել է, որ չի սատարելու 2020 թվականի պետբյուջեի՝ կառավարության ներկայացրած նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ