News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել ռուս Մաքսիմ Յակուբեցի եւ Իգոր Տուրաշեւի դեմ, որոնց երկրի իշխանությունները մեղադրում են համակարգիչների համար ծրագրային ապահովման մեջ մեքենայություններ կատարելու համար, ինչպես նաեւ մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք կապ ունեն, ըստ Վաշինգտոնի, Evil Corp հաքերական խմբի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Evil Corp-ի դեմ՝ որպես կիբեր ոլորտում աշխարհում ամենաքրեական կազմակերպություններից մեկի դեմ ուղղված մասշտաբային գործողությունների բաղկացուցիչ մաս»,-հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Բացի Յակուբեցից եւ Տուրաշեւից, ցանկում ներգրավված են եղել եւս 15 ֆիզիկական անձինք, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց թվին են պատկանում նաեւ Ուկրաինայի, Իսպանիայի, Հունաստանի, Իսրայելի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ: Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ վեց ռուսական իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պնդմամբ, կապված են ռուս Դենիս Գուսեւի հետ, որը ներառված է հաքերային խմբի կազմում: Խոսքը վերաբերում է «Բիզնես-ստոլիցա», «Օպտիմա», «Թրեյդ-ինվեսթ», «Ավտոսպասարկման կենտրոն», «Վերտիկալ» եւ «ՅՈՒՆԻՔՈՄ» ՍՊԸ-ներին: ԱՄՆ-ի ֆիննախի վարկածով՝ Գուսեւն այդ կազմակերպությունների գործադիր տնօրենն էր եւ օգնում էր հաքերներին ֆինանսական գործողություններ անցկացնել:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պնդում է, որ Մաքսիմ Յակուբեցը փորձել է հափշտակել 220 մլն դոլար բանկային հաշիվներից: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալի կողմից վնասատու ծրագրային ապահովման տարածումը հանգեցրել է շուրջ 220 մլն դոլարի հափշտակման, ընդ որում՝ նրա զոհերի բանկային հաշիվներին հասցված իրական վնասը կազմել է շուրջ 70 մլն դոլար: Նախարարության վարկածով՝ Յակուբեցը գործել է ուրիշ հաքերների հետ համատեղ մեքենայությունների սխեմայի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել