News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն ժամանակ, երբ Թուրքիան շարունակում է հյուսիս-արեւելյան Սիրիա ներխուժումը, Անկարան ներկայումս միտված է դեպի Միջերկրական ծովը:

Նոյեմբերի 27-ին Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ այն մասին, որ վերահսկում է Միջերկրական ծովը, հաղորդում է  CBN News-ը:

Համաձայնագիրը սահմանում է ծովային նոր սահմանները Միջերկրական ծովի արեւելյան մասի երկու երկրների միջեւ եւ ահազանգում է այդ ջրերում երկու երկրների հավակնությունները հայտարարելու փորձերի մասին:

Daily Sabah-ը հաղորդում է , որ երկրի ծովային սահմանները ներկայումս ձգվում են Թուրքիայի հարավ-արեւմտյան ափից մինչեւ Լիբիայի Դերնա-Թոբրուքի ափը, որն, ըստ էության, կիսում է Միջերկրական ծովը:

Եգիպտոսն անվանել էր գործարքն անօրինական, իսկ Հունաստանն ասել էր, որ այն «սահմանամերձ է անհեթեթության հետ», քանի որ Թուրքիան անտեսում է հունական Կրետե կղզու գոյությունը Թուրքիայի եւ Լիբիայի ափերի արանքում:

Այդ գործարքն ուժեղացնում է առանց այն էլ մեծ լարվածությունը Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում:

Մերձավոր Արեւելքում Jerusalem Post թերթի վերլուծաբան եւ «ԻՊ-ից հետո» գրքի հեղինակ Սեթ Ֆրանցմանը պնդում է, որ գործարքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդեղանի կողմից գրավման միջոց է եւ Օսմանյան կայսրությունը վերականգնելու փորձ:

«Թուրքիան փորձում է հաստատվել Իրաքի, Սիրիայի, իսկ այժմ նաեւ մինչեւ Լիբիայի ողջ տարածքով՝ նպատակ ունենալով ունենալ Օսմանյան կայսության տարիներին ունեցած իշխանությունը»,-պնդում է Ֆրանցմանը:

Միջերկրական ծովում Թուրքիայի իշխանության հաստատումն ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա՝ սկսած Լիբիայից, որը ներգրավված է կոշտ քաղաքացիական պատերազմում 2011 թվականից ի վեր:

«Թուրքիան տնտեսական հասանելիություն եւ ռազմավարական միջանցք է ցանկանում, որը կապում է նրան Լիբիայի առափնյա հատվածի հետ: Այդ ջրերը շրջանցում են Կիպրոսն ու Հունաստանը բաց ջրերի 800 կմ-ով Լիբիայի շրջանում, որը վերահսկվում է Խաֆթարի ուժերի կողմից: Ըստ էության՝ Թուրքիան միացել է Լիբիայի կառավարությանը՝ հասկանալով, որ այն թույլ է եւ կարող է տալ շրջանները, որոնք նա անգամ չի վերահսկում»,-ասել է Ֆրանցմանը:

Հունաստանն այժմ հիմնականում խոցելի է, իսկ Աթենքը կդիմի ՆԱՏՕ-ին աջակցության համար:

Այդ գործարքը սպառնում է էներգետիկ գործընկերությունը Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի եւ Իտալիայի միջեւ, ինչպես նաեւ EastMed խողովակաշարի ծրագրերին, որը միավորելու է Արեւելյան Միջերկրական ծովի գազային ռեսուրսները Եվրոպայի հետ:

«Թուրքիան մարտահրավեր է նետում խողովակաշարի հայեցակարգին՝ ըստ էության. «Մենք վերահսկում ենք Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ այդ տարածքը, եւ այժմ մենք կիսում ենք Միջերկրական ծովը», ասել է Ֆրանցմանը:

Նա ենթադրում է, որ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա անզուսպ ագրեսիայի եւ գաղտնի գործարքների միջոցով, ինչպիսին այն էր, որն Անկարան բոլորովին վերջերս ստորագրել էր Լիբիայի հետ:

«Դա Թուրքիայի ռազմավարությունն է: Տվեք աշխարհին իրագործված փաստ. լինի դա ռմբակոծություն Իրաքի հյուսիսում, ներխուժում Սիրիա կամ զորքերի տեղափոխում Քաթար, ինչպես 2017-ին էր: Թուրքիան ընդլայնվում է օրեցօր եւ սպառնում է մյուս երկրներին»:

Թուրքիան հասկացրել է, որ Միջերկրական ծովի համաձայնագիրը միայն սկիզբն է:

«Չնայած քաղաքական տարաձայնություններին (տարածաշրջանի որոշ երկրների հետ)՝ այդ գործարքը կարող է հագեցնել հետագա համաձայնագրերի ստորագրմանը»,-ասել է Անկարայի սոցիալական գիտությունների համալսարանից ակադեմիկոս Մուստաֆա Բաշկարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ