News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է ստեղծել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Սահմանադրության հնարավոր փոփոխություն կազմակերպելու, ինչպես նաեւ համապատասխան հանրաքվեն կազմակերպելու համար։ 

Այս տեղեկությունը հաստատել են նաեւ իշխանությունները: Այս թեմայով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի՝ ձեւավորվելիք այդ հանձնաժողովի կազմում իշխանությունները նախատեսում են ընդգրկել բացառապես իրենց հավատարիմ սահմանադրագետների ու իրավաբանների։

Տեղեկություններ կան, որ նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։ 

Բանն այն է, որ Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ խորհրդարանական նման մեծամասնության վրա հույս չի կարող դնել։ Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ համապատասխան փոփոխությունների հանրաքվեն այնքան էլ շուտ չի անցկացվի։ 

Ըստ նույն աղբյուրների, նախապատրաստական աշխատանքները բավականին ձգձգվելու են, իսկ հանրաքվեն տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետի վերջին մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել
2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս…
Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության ամդամներին, եթե այդպիսիք մնացել են. Արա Վարդանյան
Սա իմ քաղաքական խորհուրդն է ձեզ։ Կուզեք օգտվել՝ օգտվեք...
«Ընտանիքի անդամների թիրախավորումն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ». Վահան Կոստանյան
Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին...
«Ժողովուրդ». «էրեբունի պլազա» զենքով ներխուժած անձն իր քայլը տարօրինակ կերպով է բացատրել
Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն...
«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ
Որպես իրավաբան-գիտնական՝ ցանկացած մեկը կարող է ներգրավված լինել...
«Հրապարակ». Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում. Նա ուղղաթիռով չի եկել
Ի դեպ, Փաշինյանը հանգրվանել է Կապանից դեպի Քաջարան տանող ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում...