News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արեւելք մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը: Պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Ջոն Ռուդը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը մտադիր է փոխել տարածաշրջանում տեղակայված զինծառայողների թիվը, փոխանցում է AP-ն

Ուրիշ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ քննարկվում է Մերձավոր Արեւելք 5-ից մինչեւ 7 հազար զինծառայող ուղարկելու տարբերակը, բայց բոլորը ընդգծել են, որ դեռեւս վերջնական որոշումներ չեն ընդունվել:

Նախագահ Դոնալդ Թրամփն թվի մեծացմանը հավանություն է տվել, չնայած նաեւ մշտապես պնդում է Մերձավոր Արեւելքից զորքերի դուրսբերման անհրաժեշտության եւ «անվերջանալի պատերազմներին» վերջ տալու մասին:

Ի պատասխան զորքերի թվաքանակի հնարավոր մեծացման մասին հարցին՝ Թրամփը նախօրեին լրագրողներին ասել է. «Երբ որոշում ընդունենք, այդ մասին կհայտարարենք: Իհարկե, սպառնալիք կարող է լինել: Եվ եթե այդպիսին լինի, ապա դրա պատասխանը հուժկու կլինի»:

Հինգշաբթի ավելի ուշ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել էր, որ նախագահը պատրաստ է ավելի շատ զինվորականներ ուղարկել Մերձավոր Արեւելք: «Եթե զորքերն անհրաժեշտ են Իրանին զսպելու համար, մենք նրանց տարածաշրջան տեղափոխելու հնարավորություն ունենք, չնայած չեմ կարծում, որ դա տեղի կունենա հենց հիմա»,- ասել է Օ՛Բրայենը:

Զինվորական առաջնորդները պնդում են, որ ԱՄՆ-ն պետք է մեծացնի տարածաշրջանում իր ներկայությունը, որ զսպի Իրանին ավելի ծավալուն հարձակումներ կատարելուց: Ռուդը մանրամասներ չի ներկայացրել, որոնք կհաստատեին լրացուցիչ զորքերի անհրաժեշտությունը, բայց ասել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է հետախուզության վերջին տվյալներով, որոնք ենթադրում են Իրանի կողմից սպառնալիքի ուժգնացում:

Ռուդին մի քանի անգամ հարցրել են տարածաշրջան 14 հազար զինծառայող ուղարկելու մասին: Նա մի քանի անգամ հայտարարել է, որ Էսփերը դեռեւս որոշում չի ընդունել, բայց թիվը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ալիսա Ֆարահը հայտարարություն է տարածել, որում կտրականապես հերքել է Մերձավոր Արեւելք 14 հազար զինծառայող ուղարկելու հնարավորությունը՝ նշելով, որ Էսփերը Սենատի կոմիտեի նախագահին ասել է, որ «մենք քննարկում ենք տարածաշրջան լրացուցիչ 14 հազար զինծառայողի ուղարկելու հնարավորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ