News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ոստիկանները գնդակահարել են չորս տղամարդու, որոնք կասկածվում են  հարավային Հայդարաբադ քաղաքում 27-ամյա անասնաբույժ կնոջ բռնաբարության եւ սպանության մեջ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին։

Չորս տղամարդ ձերբակալվել եւ տարվել է հանցագործության վայր՝ իրադարձությունները վերարտադրելու համար։ Բայց այդ ընթացքում մեղադրյալները փորձել են ոստիկաններից խլել զենքը, սկսվել է փոխհրաձգություն։ Բոլոր չորս մեղադրյալներն էլ մահացել են։ Երկու ոստիկան վիրավորվել է։

Անցած շաբաթվա ընթացքում հազարավոր հնդիկներ բողոքի ակցիա են սկսել մի քանի քաղաքներում՝ կնոջ բռնաբարության եւ սպանության հետ կապված։

Շատ հնդիկներ, ըստ երեւույթին, պաշտպանում են ոստիկաններին։

«Համոզված չեմ՝ ճի՞շտ է սա, թե՞ ոչ, բայց ինձ երջանիկ եմ զգում... պարզապես հույս ունեմ եւ աղոթում են, որպեսզի սպանվածները իսկական հանցագործները եղած լինեն»,- գրել է Թվիթերի օգտատերերից մեկը։ «Արագ արդարադատությունը, ինչպիսին սա էր, վախ կմտցնի կեղտոտ ուղեղներում»,- գրել է դերասանուհի Ամու Աբհիրամին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ