News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատման մասին» օրենքում փոփոխություններին (կողմ՝ 100, միաձայն), ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի: Դրանց թվում են՝ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 83, դեմ՝ 15), «Պետական ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 82, դեմ՝ 19):

Պատգամավորները նաեւ դեմ են քվեարկել «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 51, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 15):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ