News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5 % եւ 20.1% գնաճերը:

Ազգային վիճակագրական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ բանջարեղենը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 10.6 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 20.1 %-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 14.5-25.4 %-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջեւանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5 %-ով:

Մրգի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.3 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`3.5 % գնաճ:

Ըստ վիճակագրության՝ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն նախորդ տարվա համեմատ էժանացել են 2.2 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ թանկացել՝ 0.4 %-ով: Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0 % գնաճ:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:

Մսամթերքի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.7 %-ով, բայց հոկտեմբերի համեմատ՝ թանկացել 0.1 %-ով:

Շաքարավազը նախորդ տարվա համեմատ էժանացել է 7.3 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ 3.2 % գնանկում է արձանագրվել: Նվազել են նաեւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գներն իջել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ