News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանում հոգեթերապեւտը օգնում է լքված սիրուհիներին եւ խաբված կանանց։ Ինչպես հայտնում է Global Times-ը, Վան Չենյսին շատ զբաղված հոգեթերապեւտ է, որը տարեկան խորհրդատվություն է տրամադրում ավելի քան 800 սիրուհիների եւ նույնիսկ օգնում է նրանց իսկական սեր գտնել։

Նրա խոսքերով՝ իր օգնության կարիքն ունեցող կանանց հետ շփվելու համար ինքն օգտագործում է չորս բջջային հեռախոս։ «Ես տարեկան 330 օր շփվում եմ հաճախորդների հետ»,- Zhengzhou Evening News-ում հրապարակված 7 րոպեանոց տեսանյութում ասում է Վանը։ Նա նույնիսկ իր հաճախորդներին նոր սիրեկանների հետ է ծանոթացնում եւ օգնում է նրանց նոր կյանք սկսկել։

Չինացի շատ օգտատերեր կարծում են, որ այդ մասնագիտությունը անհրաժեշտ է եւ օգտակար։ «Դա լավ աշխատանք է, որը կարող է օգնել ոչ միայն ընտանիքում, այլեւ սիրուհիներին, որոնք չեն կարողանում ճիշտ ուղի գտնել»,- մեկնաբանել է օգտատեր Sina Weibo-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ