News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդիկ գուրուն, որը ոստիկանության կողմից որոնվում է սեռական բռնության մեղադրանքով, հայտարարել է հնդիկների համար նոր երկրի ստեղծման մասին, որը կպայքարի գլոբալ տաքացման դեմ, առաջարկում է անվճար առողջապահություն եւ առաջ է քաշում սեռական հավասարությունն ու բուսակերությունը, հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

Նիթյանանդա Սվամին, որը մի ժամանակ հազարավոր հետեւորդներ է ունեցել, այդ թվում՝ կինոաստղեր եւ քաղաքական գործիչներ, 2010թ․ ձերբակալվել է սեքսուալ աղմուկի հետ կապված։ Ավելի ուշ նրան բռնաբարության եւ առեւանգման մեղադրանք է ներկայացվել, եւ նա փախել է Հնդկաստանից։

Սակայն այս շաբաթ Նիթյանանդան հայտնվել է YouTube-ում տեղադրված տեսանյութում՝ հայտարարելով, որ ստեղծել է Կայլաասա անվանումով իր երկիրը՝ նվիրված «իսկական հնդուիզմի վրա հիմնված լուսավորչական մշակույթի եւ քաղաքակրթության պահպանմանը, վերականգնմանը եւ վերածնմանը»։

Բոլոր հնդիկները, որոնց թիվը ավելի քան 1 միլիարդ է, կարող են Կայլաասայում քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնել։ Երկիրն իր անվամումը ստացել է Տիբեթում Կայլաշ լեռան պատվին, որը սուրբ է համարվում հնդիկների եւ բուդդայականների համար։

Տեսանյութում տեղադրված են եռանկյունի դրոշի եւ անձնագրի պատկերները, սակայն չի նշվում, թե որտեղ է Կայլաասան։

Հնդկական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, դա կղզի է, որ Էկվադորի ափերի մոտ գնել են Նիթյանանդայի մի քանի հարուստ հետեւորդները։

Միկրոազգությունները, ինչպիսին Կայլաասան է, ինքնահռչակ երկրներ են, որոնք անկախ ինքնավար պետության կարգավիճակ ստանալու հավակնություն ունեն, սակայն ճանաչված չեն այլ երկրների եւ ՄԱԿ-ի կողմից։

Google Maps-ի տվյալներով՝ աշխարհում հաշվվում է մոտ 80 միկրոազգություն։ Դրանք սովորաբար ստեղծվում են փիլիսոփայական փորձի, քաղաքական բողոքի, գեղարվեստական արտահայտման հիման վրա կամ զվարճանքի համար։ Դրանցից որոշները ունեն սեփական արժույթ, սահմանադրություն եւ նույնիսկ բանակ։

Հնդիկ հոգեւոր մեկ այլ գուրու՝ Ռաջնիշը, 1980-ականներին Օրեգոն նահանգում հիմնել է Ռաջնիշպուրամ քաղաքը՝ իր ոստիկանությամբ, հրշեջ ծառայությամբ եւ հասարակական տրանսպորտի համակարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ