News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ջեքսոնվիլից 20-ամյա Տորի Օխեդան 4 զուգընկեր ունի եւ հղի է նրանցից մեկից, հայտնում է USA.one-ը: 

Տորին 7 ամիս առաջ իմացել է, որ հղի է, աղջիկ է ունենալու: Կինն իր զուգընկերներից մեկի՝ 18-ամյա Մարկի հետ ծանոթացել է ավագ դպրոցում, այնուհետեւ՝ 2 ամիս անց հարաբերություններ է հաստատել 23-ամյա Թրեւիսի հետ: Նա հետո սիրահարվել է նաեւ վաղեմի ընդհանուր ընկերոջը՝ 22-ամյա Իթանին, ինչպես նաեւ 22-ամյա Քրիսթոֆերին, որն էլ հանդիսանում է երեխայի հայրը: «Քրիսը կենսաբանական հայրն է,- ասում է Տորին: - Բայց սոցիալական առումով մենք բոլորս երեխային միասին ենք մեծացնելու, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը հայրիկն է»:

Չնայած երեխային մեծացնելու էնտուզիազմին, նրանց ընտանիքների որոշ անդամներ առայժմ չեն կարողանում համակերպվել երիտասարդների ապրելակերպին: «Իմ ընկերների մեծ մասը ճանաչում է բոլոր զուգընկերներիս, նրանք սիրում են մեզ եւ անչափ հաճելի համարում: Իմ ընտանիքը լռում է չխրախուսելով,- ասել է Տորին: - Բազմասերությունն, իհարկե, անսովոր բան է: Մարդկանցից շատերը մեծացել են միասեր մշակույթում»:

Երբ Տորին հաղթահարի հանրային վայրերում դատապարտելը, հույս ունի, որ հասարակությունը կընդունի բազմասերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ