News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 29
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում հետաքրքիր միջադեպ գարնցվեց: ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրեց քաղաքապետ։ Հայկ Մարությանին:

«Մեկը նվիրում եմ ձեզ, դե դեմոկրատ երկիր ենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է նվիրում, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Դե որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»:

«Եթե թույլ տաք, ես  սա վերանվիրեմ շեյխերին եւ շեյխուհիներին»,-ասաց քաղաքապետը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը:

«Ես ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ: Ես սրտանց նվիրեցի, իսկ դուք հարցը տարաք ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում»,-ասաց Արմեն Մովսիսյանը:

Տպել