News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մամուլում գրվեց, որ 5 մլն 199 հազար դրամ տրամադրում ենք Կենտրոն վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների տնօրեններին հյուրասիրության համար դեկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու նիստում հարց ուղղեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Ամեն մարդու 20 հազար 796 դրամի կարգի գումար օրինակ, «Բելաջո»-ի կարգի ռեստորանային համալիրում քեֆ անելու համար: Արդյոք մյուս վարչակլան շրջաններն էլ են ներառվելու, թե սա միայն Կենտրոնին է տրվում քեֆի հնարավորությունը»,-ասաց նա:

Քաղաքապետ Հակ Մարությանն ասաց, որ հարցին կարող է պատասխանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, որ ներկա կլինի ավագանու հաջորդ նիստին. «Ինձ էլ է հետաքրքիր այդ հարցի պատասխանը»,- ժպիտով ասաց նա եւ պարզաբանեց, որ այդ հարցը քննարկվող հարցի հետ առնչություն չունի:

Տպել
Ամենաշատ