News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ես հաստատում եմ մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու առաջադրված մեղադրանքը նպատակ ուներ նաեւ կանխելու իր արտաքին քաղաքական գործունեությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք պլանավորում էինք Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր մի շարք մայրաքաղաքաներ, հստակ ազգային, պետական, քաղաքական օրակարգով: Կարծում եմ՝ իշխանություննեը դրանից լավ տեղյակ էին եւ, հաշվի առնելով, թե ինչպիսի ջղակծկումների մեջ ընկավ իշխանական քաղաքական ու քարոզչական համակարգը մեր զագրեբյան այցից եւ նախագահի ելույթից հետո հարուցված քրեական գործի համատեքստում մենք տեսնում ենք նաեւ փորձ՝ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը նույնպես», - նշեց նա։

Սերժ Սարգսյանի անձնագիրը, Աշոտյանի խոսքով, մնացել է իր մոտ․ «Անձնագիրը մնացել է Սերժ Սարգսյանի մոտ, սակայն նա երկրից չբացակայելու մասին ստորագրություն է տվել եւ սահմանը հատելու որեւէ հնարավոություն չի ունենալու: Լավ լուրն այն է, որ դա բացարձակապես չի ազդելու մեր քաղաքական գործունեության եւ պլանների վրա: Մենք շարունակելու ենք նախապատրաստել նախագահի այցեր հաջորդ տարի՝ տարբեր մայրաքաղաքներ: Օրակարգը բացառապես ազգային եւ պետական շահերի վրա է հիմնված: Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին որոշ ժամանակով բացակայել երկրից եւ վերադառնալ երկիր։ Ուզում եմ տեսնել, թե քանի գլխանի է այս իշխանությունը, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ պատվիրակությանը որոշ ժամանակով բացակայել երկրից եւ վերադառնալ երկիր»,- նշեց նա՝ ենթադրելով, որ Արցախ այցերը եւս գուցե սահմանափակվեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ