News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այս տարի ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետեւ վերջին տարիներին Ամանորի ծախսերը չեն գերազանցել 40-50 մլն դրամը, իսկ այս տարի պետությունը եւ քաղաքապետարանը տրամադրում են մոտ 750 հազար դոլար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քաղաքապետարանը 75 հազար դոլարով տոնածառ ձեռք բերեց. «Այն ժամանակ արդեն հասարակության մեջ քննարկվեց այդ հարցը:Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք, որ էսքան գումար եք տալիս ամանորյա ծախսերին, շուրջ մեկ մլն դոլար տրամադրում Ամանորյա ծախսերին,  երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Պարոն Սարգսյանն ասում է՝ կառուցելու ենք վերգետնյա անցում, որն արժենալու է 44 մլն դրամ: Սա ինչի՞ համար ենք անում: Ի դեպ, 5-ամյա ծրագրից հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է:  Ունենք փլվող շենքեր, օրինակ Արզումանյան 10-ը, իսկ մենք 300 մլն դրամից ավելի տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառում անե՞նք: Սա իսկապես ամենաթողություն է: Մենք ուզում ենք, որ Ամանորը անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր: Մենք էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն»,-հայտարարեց «Լուսյի» անդամը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ