News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եկեք խոստովանենք, որ Թբիլիսիում վերջին տարիներին զբոսաշրջային բում է, ես հույս ունեմ, որ մի օր Երեւանում էլ կկարողանանք այդ բումն ապահովել, բայց պետք է վերմակը մեր ոտքի գյորա մեկնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Հիմա փաստորեն նույնությամբ կրկնում ենք: Թբիլիսիում Նոր տարուն ինչ պետք է տեղի ունենա, նույնությամբ արվում է մեզ մոտ: Ասում են՝ դե եկեք մենք էլ տոնածառներ դնենք, լույսերը շատացնենք: Բայց եթե Թբիլիսին նույնականացնում եք Երեւանի հետ, պետք է նաեւ հաշվի առնեք այն, որ իրենց քաղաքապետը մասնավոր սեկտորին էր ներգրավել ամբողջ Ամանորյա տոնակատարությունների ծախսերի մասնաբաժնի մասով: Մենք Թբիլիսիի պրոյեկտի կրկնօրինակն ենք անում: Ի դեպ, Թբիլիսիում այս տարի քաղաքային իշխանությունը մեծ գումար է հատկացրե, բազում տոնածառների գնում պետք է իրականացնեն եւ դա իրենց համար մոտ մեկ մլն դոլար է արժեցել: Իսկ Թբիլիսին մեր քաղաքից 3 անգամ մեծ է»,-ասաց նա:

Առաքելյանը նաեւ նկատեց, որ իշխանությունն ուզում է զբոսաշրջություն զարգացնել, բայց ընդամենը երկու զուգարանի բյուջե է հաստատել. «Հետո ասում եք՝ Երեւան այցելեն զբոսաշրջիկները. Ո՞ւր այցելեն, եթե զուգարան չունենք նույնիսկ: Դուք ճոխ ծախս արեք, որ Նոր տարի նշեք»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ