News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջակում է ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ և ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով, սկզբունքորեն ընդունելի չէ մեզ համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Մենք չենք գտնում, որ Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագծում մեջբերվող միջազգային փորձը կիրառելի է Հայաստանում։ Հայաստանի զինված ուժերը, հասարակությունը, պետական իշխանությունը առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում, որևիցե միջազգային փորձ, որ կիրառվել է այլ երկրում, չի կարելի վերցնել և առաջարկել, որ դա կիրառվի Հայաստանում։ Բայց մենք մեր գործընկերոջն էլ ասել ենք, որ այն ինչ առաջարկում է, մեզ համար սկզբունքորեն ընդունելի չէ»,-ասաց նա։

Բալայանն անդրադարձավ նաև առկա այլ օրենսդրական նախաձեռնություններին․  «Մենք ներկայացրել  ենք, հիմա քննարկման փուլում է «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները և «Զինվորական հաստատությունների ու  զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որով օրենքով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը։ Մեր մարզական աշխարհի ներկայացուցիչները բավական սպասում էին սրան։ Կառավարությունը հավանություն տվել է, հիմա Ազգային ժողովում է։ Բանակի մարզական ակումբ կզորակոչվեն արդեն իսկ սպորտում նշանակալի նվաճումներ  ունեցած երիտասարդները»։

Նա նաև հիշեցրեց՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործի օրենսդրական այն իրավակարգավորումը, որով զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերով անցնող քաղաքացիները կարող էին բյուջե գումար վճարել, ազատվել քրեական պատասխանատվությունից․ «Այսօր կառավարության նախարարական կոմիտեում քննարկվելու է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է որոշակիորեն երկարացնել գործող օրենքը, մենք հայտարարել ենք, որ դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետը,  այստեղ կառավարության դիրքորոշումն է, որ գործող օրենքը չի երկարացվելու։ Պատգամավորների նախաձեռնությանը կարծում եմ բացասական եզրակացություն կտրվի»։

Բալայանը կոչ արեց բոլոր 27 տարին լրացած քաղաքացիներին նշված ժամկետում վերադառնալ Հայաստան, դրանից հետո ենթադրում է նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն։

Ըստ գործող ձևաչափի՝ ամեն զորակոչից խուսափելու համար 27 տարին լրացած անձը պարտավոր է վճարել 200 հազար դրամ, այսինքն խոսքը 3 միլիոն 600 հազար դրամի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ