News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու պատմական ամուր կապերի վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների առավել ամրապնդման եւ երկկողմ օրակարգի հետագա հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում կարեւորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Երկուստեք բարձր գնահատվեց մոլդովահայ համայնքի դերը Մոլոդվայի հասարակական-քաղաքական կյանքում եւ ունեցած ներդրումը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Համագործակցության ավանդական ուղղությունների ակտիվացմանը զուգահեռ նախարարներն ընդգծեցին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի ներդրման կարեւորությունը: Որպես երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլեր՝ կողմերը նշեցին միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:

Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարները արժեւորեցին բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձան  ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին եւ մտքեր փոխանակեցին ապագայի տեսլականի շուրջ:

Մոլդովայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա. ՌԴ ԱԳՆ
Որոշակի շարժ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում...
Հայաստանում երկրաշարժի ժամանակ ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին. նախկին բաքվեցի
Ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին երկրաշարժի առիթով, ասում է բաքվեցի կինը...
Բաքվում հայերի ջարդի կազմակերպման գործում մեծ է Հեյդար Ալիեւի դերը. փորձագետ
Ստոլյարովն իր գրքում բերում է Ալիեւի խոսքն այն մասին, որ չպետք է արյունից վախենալ, եւ այն որքան շատ լինի, այնքան լավ կլինի…
ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո...
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հաղորդագրությունը՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ
Անկախությունը արցախցիների կյանքի իրավունքի միակ երաշխիքն է...
«Մենք չենք խուսափում»․ Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
Ինձ համար չափազանց զգայուն է եւ վատ եմ ընդունում այս իրավիճակը․․․