News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի հայտարարությունների մի մասը հիմնազուրկ են եւ անբովանդակ, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Բռնաբարության դեպքը որ ասում եք, քրեական գործ է հարուցվել, չի հիմնավորվել, այդ զորամասը բավական տպավորիչ մարտական ուղի ունի։ Ես ասեմ, որ այնտեղ հրամանատարները փոխվել են, պլանային փոխատեղումները միշտ տեղի են ունենում, իսկ կենտրոնանալ մի զորմասի վրա,  գտնում եմ սխալ է։ Դուք հարցել եք, թե այս զորամասում քանի հայրենիքին մատուցած ծառայություննեի համար պարգեւատրված սպա է զինծառայություն անցնում, քանի Մարտական խաչ ունեցող զինծառայող է զորացրվել։ Ի վերջո, Քյարամ Սլոյանի ծառայած զորամասն է դա, Ուրֆանյան Արմենակի ծառայած զորամասն է, եկեք սա չմոռանանք։ Զորամասով պայմանավորել որեւէ դեպք, ես անթույլատրելի եմ համարում։ Ես կարող եմ կազմակերպել, որ Հայարփի Սարգսյանին ցույց տան, թե ինչ հերոսներ են խառայել այդ զորամասում»,-նշեց նա։

Բալայանի խոսքով՝ Հայարփի Սարգսյանի պնդումը, թե Ստեփանակերտի հոսպիտալում է վիրավորը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ կազմակերպվել է նրա տեղափոխումը Երեւան։ Բոլորս էլ գիտենք, որ Երեւանում բուժսպասարկումը ավելի որակյալ է, քան մարզերում եւ Ստեփանակերտում։ Բայց միտում եմ տեսնում, որ փորձում են հասարկությանը շեղել իրական դեպքերից։

«Բոլոր օպերատիվ միջոցառումները, որ տեղում իրականացվել են մինչեւ քննիչների ժամանումը, այդ տվյալները հանձնվել են համապատասխան քննչական ստորաբաժանմանը։ Բայց որոշակի տեղեկությունը հրապարակելու թույլատրելիությունը որոշում է նախաքննական մարմինը եւ դատախազությունը»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ Հայարփի Սարգսյանը նշել էր, որ այդ զորամասի հետ կապված կան նաեւ այլ քրեական գործեր․ «Այդտեղ էր զինվորի նկատմամբ սեռական ոտնձգություն տեղի ունեցել, Յուրիկ Բրոյանի նկատմամբ ծեծը, Հրանտ Մանգասարյանը անհասկանալի հանգամաքներում պայթել է պահեստում, եւ այլ քրգործեր։ Դեպքերից հետո սպայական կազմի փոփոխություն է եղել, բայց ոչինչ չի փոխվել, կարծում եմ արմատական փոփոխություններ են պետք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ