News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

IDBank-ի աջակցությամբ Վորլդ Վիժն Հայաստանը, «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի շրջանակում, պատշաճ հագուստ եւ անհրաժեշտ դպրոցական պարագաներ ձեռք բերեց Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջանների բնակավայրերում ապրող դժվար իրավիճակում հայտնված100 երեխայի համար։  

«Որքան էլ դժվար է գիտակցել եւ արձանագրել, Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ զուրկ են իրենց երեխաներին անգամ դպրոցական պարագաներով ապահովելու հնարավորությունից: Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նախաձեռնությունը հրաշալի առիթ էր աջակցելու այդ ընտանիքներին եւ գոնե որոշների համար թեթեւացնելու բեռը։ IDBank-ը հատկապես կաեւորում է կրթությունը, եւ դրա որակի բարելավումն անհրաժեշտ նախապայման է համարում մեր հասարակության զարգացման ու հետագա բարգավաճման գործում։ Սակայն մինչեւ կրթական խնդիրներին անցնելն անհրաժեշտ է նաեւ լուծել որոշակի սոցիալական խնդիրներ, ինչին էլ ձեռնամուխ եղանք Վորլդ Վիժն Հայաստանի մեր գործընկերների հետ», - ասում է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

Դեռեւս օգոստոսին հայտարարված «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի նպատակն էր աջակցել ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների երեխաներին, որպեսզի հագուստ եւ դպրոցական պարագաներ չունենալու պատճառով աշակերտները ստիպված չլինեն բաց թողնել դպրոցի դասերը։ 

IDBank-ը պատրաստակամորեն միացավ  արշավին․ բանկի միջոցներով Երեւան քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվեցին պաստառներ, որոնք խրախուսում էին քաղաքացիներին նվիրատվություն կատարել «Դպրոցի ճամփա» արշավի համար։

Բացի այդ՝ IDBank-ի բոլոր մասնաճյուղերում տեղադրվեցին ծրար – թերթիկներ, եւ բանկի հաճախորդները, ինչպես նաեւ աշխատակիցները եւս հնարավորություն ունեցան նվիրատվություն կատարել ի նպաստ Հայաստանի երեխաների բարեկեցության։

«Վորլդ Վիժնը բարձր է գնահատում համագործակցությունը IDBank-ի հետ։ Շնորհակալ ենք «Դպրոցի ճամփան» արշավին աջակցելու համար։ Այսպիսի համագործակցության եւ աջակցության շնորհիվ է, որ Վորլդ Վիժն Հայաստանը հնարավորություն է ստեղծում Հայաստանի ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների համար ապրելու լիարժեք կյանքով», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ IDBank-ն աջակցում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական նախաձեռնություններին, որոնց նպատակն է բարելավել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների կյանքը: Ինչպես օրինակ՝ 2018թ․-ին 150 կարիքավոր երեխա IDBank-ի միջոցներով հնարավորություն ստացավ մասնակցել կրթական ծրագրերով հագեցած ամառային ճամբարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ