News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փաստորեն, իշխանությունները մնացել են Արտակ Գալստյանի՝ Վանոյի Արտակի հույսին։ Այս մասին գրում է Politik.am-ը։ 

«Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել էր Քոչարյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նիստի սկսվելուն պես մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ 2019 թվականի մայիսի 20-ին Armlur կայքում հրապարակվել է մի հոդված՝ «Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել» վերնագրով: Դատախազը հիշեցրեց, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակում է արել այն մասին, թե ովքեր են գրել դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը (խոսքը Քոչարյանի գործի կասեցման եւ նրան ազատ արձակելու որոշումների մասին է,-խմբ.): Ըստ այդ հրապարակման՝ Դավիթ Գրիգորյանի այդ որոշումները գրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Ալեքսանդր Ազարյանի կողմից:

Փաստորեն, իշխանությունները մնացել են Արտակ Գալստյանի՝ Վանոյի Արտակի հույսին։ Իսկ ով է Վանոյի Արտակը՝ փորձենք հասկանալ օգտվելով համացանցի բաց աղբյուրներում առկա տեղեկություններից։ Արտակ Գալստյանը մի քանի անգամ հայտնվել է աղմկալի պատմությունների կիզակետում։ Նա անգամ ՀՔԾ կողմից մեղադրվել է առանձնապես խոշոր չափի շորթում իրականացնելու մեջ։

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ Վանոյի Արտակին նման գրառում անել հուշել են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու փաստաբան Տիգրան Եգորյանը։ Այս կերպ, ըստ էության, նրանք հնարավորություն են տալիս իրավապահներին չեզոքացնել բոլոր այն դատավորներին, որոնք կարող են անկախ որոշումներ կայացնել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ