News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Գվատեմալայի Հանրապետությունների միջեւ գործակցային կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերի կապակցությամբ՝ այդ համատեքստում կարեւորելով Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որը նոր հորիզոններ պիտի բացի կապերի հաստատման եւ փոխհարաբերությունների ընդլայնման համար:

Խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության, հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեության դերի  մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ այն փորձություններին եւ մարտահրավերներին, որոնք դիմագրավել է հայ ժողովուրդը` պահպանելով իր ազգային ինքնությունը եւ ուրույն դիմագիծը: Նորին Սրբությունը մասնավորապես պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Հայոց Ցեղասպանության դատապարտման կարեւորությանը` մարդկային կյանքում նման ոճրագործությունների  կանխարգելմանն ի նպաստ, ինչպես նաեւ լուսաբանություններ տվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Գվատեմալայի իշխանությունները կարտահայտեն իրենց դիրքորոշումը հայ ժողովրդի համար կարեւոր այս խնդիրների շուրջ:

Պրն. Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ այցելությունը Հայաստան կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ փոխգործակցության համար: Փոխնախագահը նաեւ ներկայացրեց Գվատեմալայի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները՝ կարեւորելով փորձի փոխանակումը եւ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը: Ադրադառնալով պատմության ողբերգական էջերին` նա նշեց, որ չպետք է մոռանալ անցյալը, քանի որ այն կրկնվելու հատկություն ունի, ապա կարեւորեց տարբեր հարցերի շուրջ այցի ընթացքում ստացված լուսաբանությունները:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարի արդյունավորում մաղթեց երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանն ուղղված քայլերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Դուք միայն փողոցի հղփացած տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ ազգային կառույցների վրա. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ...
Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Սա է իսկական Հայաստանի Հանրապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան...
Մարդ չի իմանում՝ ֆեյք նյուզերով ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքը. Վահագն Ալեքսանյան
Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ …
Ամենաշատ