News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուզում եմ վստահեցնել, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին եւ ոչ միայն այդ տեղեկատվությունը, նաեւ մի շարք այլ տեղեկություններ ունենք, ուղղակի եւս մեկ անգամ բոլոր այն ուժերին ու խմբակներին, անհատներին, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել քայլեր, որոնք չեն բխում Սահմանադրությունից եւ օրենքներից, եթե կոռուպցիայի դեպքում՝ իրենք կավարտեն միայն թաթիկներ կտրելով, այստեղ համակցված է լինելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Ծեփվելու են պատերին, փռվելու են եւ նմանատիպ այլ գործողություններ: Որեւէ մեկի մտքով չանցնի ՀՀ իշխանության դեմ ձեռնարկել որեւէ քայլ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից:

Այն պարտիզանական պատերազմները, որ մարդիկ նպատակադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընկեք տեղներդ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի նամակ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից, որում մանրամասներ են հայտնում ՀՅԴ գաղտնի ժողովից: Հայտարարությունում ասվում է, որ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրոյի անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը. «Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին»,- ասվում էր հայտարարությունում: 

Ավելի ուշ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնապես հայտարարում է, որ կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, և արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր: Այսօր որոշ լրատվամիջոցներով և կայքէջերով տարածվել է անստորագիր մի գրություն, որը որևէ առնչություն չունի միության պաշտոնական տեսակետի հետ»:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից, հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ ՀՅԴ-ից հայտնեցին, որ պատճառը եղել է ներքին կանոնադրության խախտումը։ Նշենք, որ երեկ երիտասարդները «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշել են, որ իրենք դեմ են եղել ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ