News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս օրինագիծը նախատեսում է փոխհատուցման վճարում այն անձանց, ովքեր մարտական գործողությունների ըթնացքում ստացել են հաշմանդամության երրորդ աստիճան։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը հասցված վնասի եւ հետագայում 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման համար փոխհատուցում։ «Օրինագիծը նախատեսում է փոխհատուցում 35 մլն դրամի չափով զինծառայողի կողմից մարտական ծառայություն անցնելիս առաջին աստիճանի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ անկախ այն բանից, թե ժամկետային ծառայության զինվոր է, թե պայմանագրային, կամ հաշմանդամությունը ձեռք է բերվել պահեստի զինվորների հավաքի ժամանակ։ Իսկ հաշմանդամության երկրորդ խմբի դեպքում այդ անձանց կվճարվի 25 մլն դրամ։ Դե, իսկ երրորդ խմբի դեպքում նրանց, համապատասխանաբար, կհատկացվի փոխհատուցում 15 մլն դրամի չափով»,- ասել է Թանդիլյանը։ Իր հերթին, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է կառավարության բացասական դիրքորոշումը այս օրինագծի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ