News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հիմնախնդիրն այն փուլում չէ, որպեսզի կարգավորում սպասենք կամ բանակցությունների խզում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 6-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետի խոսքով՝ հակամարտության կարգավորման վերջին փորձը գրանցվել է Կազանում 2011-ին, ինչից հետո իրականացվում է միայն հակամարտության մենեջմենթ։ «Դրա բաղադրիչներն են միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ մտցնելը, խոսակցությունները գերիների փոխանակման մասին եւ այլն»,- նշել է նա։ Իսկանդարյանը ավելացրել է, որ սկսած 2016-ից՝ լարվածության մակարդակը սահմանին նվազել է, ինչի մասին վկայում է այն փաստը, որ զոհերի թիվը մի կարգ ցածր է, քան անցյալում, եւ դա նույնպես համարվում է ստատուս-քվոյի փոփոխություն։ «Այս իմաստով Լայչակի (Սլովակիայի ԱԳՆ ղեկավար եւ ԵԱՀԿ գործող նախագահ- խմբ.) հայտարարությունը  հնարավոր թեժացման մասին հնչում է, ըստ էության, արդեն 30 տարի տարբեր մարդկանցից»,- ասել է փորձագետը։ Անդրադառնալով Բրատիսլավայում բանակցություններին՝ քաղաքագետը նկատեց, որ ոչ մի լուրջ փոփոխություն այդ հանդիպումից հետո սպասել չարժե, եւ դա պարզ էր դեռ մինչեւ բանակցություններն սկսվելը՝ ելնելով այն բանից, թե ինչ են հայտարարել կողմերը նախապես։ «Կողմերն արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնք նորից չեն համընկել, եւ նորից անդրադարձել են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հարցին։ Այստեղ կարելի է ընդգծել այն, որ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է վերադարձնել իր երկու բանտարկյալներին, որոնք նստած են ղարաբաղյան բանտում՝ հաշվի առնելով այն, թե որքան հաճախ է Բաքուն խոսում գերիների փոխանակման մասին «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով։ Բայց հայկական կողմի համար նման տարբերակն անընդունելի է»,- ասել է նա։ Փորձագետը նշել է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նորից հայտարարել է, որ բանակցությունները վարվում են երեք հայտնի սկզբունքների հիման վրա, իսկ Արցախի ճանաչումը պետք է դառնա բանակցությունների եզրափակիչ կետը, ուստի բոլոր տարբերակները մնում են «սեղանին», եւ դրանք բոլորը պետք է քննարկվեն հայտնի ձեւաչափով։ Քաղաքագետը վստահություն է հայտնել, որ թեժացման պետք է սպասել միշտ, բայց իսկական պատերազմ, այսինքն՝ ավելի լուրջ մարտական գործողություններ չարժե սպասել, քանի որ դրա համար կողմերից մեկը պետք է ունենա գոնե 60 տոկոս վստահություն, որ հաջողության կհասնի։ «Այդ տոկոսը այսօր հավասար է զրոյի։ Բացի այդ, Հայաստանին պետք չէ պատերազմ ոչ մի ձեւով, քանի որ չկա մոտիվացիա եւ չկան նպատակներ։ Ադրբեջանն, իր հերթին, հասկանում է, որ իրեն պետք է կռվել շատ արագ (հակառակ դեպքում կմիջամտեն արտաքին խաղացողները), հետո դուրս գալ Հայաստանի հետ սահման։ Բայց չի բացառվում, որ պատերազմը կհանգեցնի նոր տարածքային կորուստների հենց Բաքվի համար, ինչպես նաեւ բազմաթիվ զոհերի ադրբեջանական բանակում»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ ու մասնակցությամբ։ Դրանից հետո ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի 26-րդ համաժողովի ընթացքում Սլովակիայի ԱԳՆ ղեկավար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հայտարարեց, որ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության թեժացման իրական սպառնալիք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ