News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուքիան մեծ թվով հակահրթիռային պաշտպանության համակարգերի կարիք ունի եւ կդիտարկի դրանց գնումը ոչ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, քանի որ չի կարող ստանալ դրանք դաշինքից, հայտարարել է երկրի ԱԳ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե ես չեմ կարող ստանալ Patriot-ներ, դրանք կարող են լինել С-400-ներ կամ այլ համակարգեր»,- Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» համաժողովի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն։

«Նախագահ Թրամփը հրաշալի դա հասկանում է՝ ի տարբերություն Պենտագոնի եւ իր վարչակազմի։ Սակայն մենք համաձայն ենք աշխատել այդ հարցի շուրջ»,- հավելել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, սակայն նաեւ Ռուսաստանի հարեւանն է։ « Մենք նրանցից գազ ենք գնում, եւ մեր առեւտրի ծավալը աճում է։ Մենք համաձայն չենք Ռուսաստանի հետ Ղրիմի, Վրաստանի ամբողջականության եւ նույնիսկ Սիրիայի հետ կապված որոշ հարցերում։ Ես պետք է համագործակցեմ Ռուսաստանի հետ, եւ այդ համագործակցությունը Աստանայում եւ Սոչիում աճում է։ Նաեւ Ժնեւյան ձեւաչափն է ողջ այժմ՝ Սոչիում եւ Աստանայում բանակցությունների շնորհիվ»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ