News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստան եկած ադրբեջանցի երեք լրագրող ինձ հետ զրույցում խոստովանել են, որ իրենց երկրում այլախոհություն չկա ղարաբաղյան հարցում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետը նշեց, որ դա իշխանությունների մտցրած գրաքննության արդյունքն է, ինչը հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել պատերազմի ժամանակ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին։

«Դա արվում է, այդ թվում, Սեւանի, Զանգեզուրի եւ այլն իբր վերադարձի մասին հայտարարությունների միջոցով, որոնք հասարակությունում ոչ մի պատասխանի չեն արժանանում»,- ավելացրել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ է, եւ հասարակությունում խաղարկվում են ղարաբաղյան հարցի տարբեր սցենարներ ինչպես մամուլում, այնպես էլ քաղաքական դաշտում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ին տեղի ունեցավ լրագրողների փոխայցելություն. Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնեցին Ադրբեջան, իսկ ադրբեջանական մեդիայի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստան եւ Ղարաբաղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ