News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում արմատական ձեւով սուննիացման գործընթացն երկրում 30 տարի հետո կարող է իրականություն լինել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 6-ին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաղաքագիտական իմաստով վաղուց դադարել է Կովկաս լինել եւ ավելի շատ նման է մերձավորարեւելյան ձեւաչափի ռեժիմի, որտեղ միշտ կա իսլամական տրենդի աճի ռիսկ։

«Առայժմ Ալիեւի ռեժիմին հաջողվում է գլուխ հանել սուննիացման բացասական ներգործություններից, բայց փորձագետները նշում են, որ դա կարող է իր հետեւանքներն ունենալ մի քանի տասնյակ տարի հետո։ Ալիեւն առայժմ գլուխ է հանում նաեւ Սիրիայից վերադարձած ջոկատից, որը ամենախոշորն է հետխորհրդային տարածքում, որը մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին»,- նշել է քաղաքագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ