News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի քաղաքական կոնֆիգուրացիան տարիների ընթացքում ստեղծել է մի իրավիճակ, երբ Արցախի եւ Հայաստանի ապագան ու անվտանգությունը կախված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, այդ թվում՝ նրա քմահաճույքներից, վրիպումներից, սխալներից, այսինքն՝ մեկ անձի գործոնը աննախադեպ դերակատարություն ունի։ Ժամանակն է, որ Հայաստանն ու Արցախը կատարեն բեկումնային քայլ, որ մի կողմից մինիմիզացնեն մարդկային գործոնը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իշխանություններից չենք կարողանում որեւէ հոդաբաշխ պատասխան ստանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել Բրատիսլավայում, ի՞նչ օրակարգի շուրջ է եղել հանդիպումը։ Մենք ունենք իրավիճակ, երբ պաշտոնական գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, ամեն գնում մեզ փորձում է հրամցնել, որ դրանք բանակցություններ չեն եղել, այլ եղել են կոնսուլտատիվ բնույթի հանդիպումներ։ Մինչդեռ հանդիպման մյուս կողմերը, Մինսկի համանախագահները, ադրբեջանական կողմը աներկբա պնդում են, որ դրանք եղել են բանակցություններ»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նրա կարծիքով՝ բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ մթնոլորտ.

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞վ է զբաղված հայկական կողմը։ Մենք իմանում ենք, որ գիշերը, շուրջ 4 ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է ինչ-որ բան ու դատելով ռուսական եւ ադրբեջանական մամուլի արձագանքից՝ քննարկումների արդյունքները դժգոհություն են առաջացրել թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական կողմի մոտ։ Հայկական կողմն էլ հաջորդ օրը արձագանքում է 24-ժամյա ուշացմամբ, եւ արձագանքում է այդ բանակցությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջնագրին։ Արձագանքում է անգլերեն տեքստով, որը չի համապատասխանում այն տեքստին, որը ԱԳՆ-ն հրապարակում է իր կայքում՝ հայերեն տարբերակով։ Արձագանքում առանցքայինն էր այն, որ Հայաստանն առ այսօր հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորը, եւ, որ Արցախի ժողովուրդը իրավունք ունի իրացնելու իր անվտանգության պայմանները։ Հետո տեսանք, որ ԱԳՆ-ն փորձեց սա մատուցել որպես վրիպակ, դա կարծում եմ՝ ցանկացած մարդու համար հասկանալի է, որ եթե խոսում ենք վրիպակի մասին, կարող է խոսքը գնալ տառասխալի կամ սխալ թարգմանության մասին»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ եթե տեքստում հայտնվում են ամբողջական 2 նախադասություն, որոնք աղերս չունեն բնօրինակի հետ, դա արդեն ոչ թե վրիպակ է, այլ քաղաքական որոշում. «Ադրբեջանը բարձրաձայնում էր այն մասին, որ իրենց համար անկյունաքարային դրույթները, կարմիր գծերը, որոնցից անդին նրանք չեն պատրաստվում որեւիցե հարցի շուրջ բանակցել, դա հայկական զորքերի անմիջապես ու առանց նախապայմանի՝ դուրս քաշումն է Ղարաբաղից։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Արցախը կատարեն բեկումնային քայլ, որ մի կողմից մինիմիզացնեն մարդկային գործոնը»։

Տպել
Ամենաշատ