News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 19-ին միջուկային զենքի չտարածման համատեքստում կքննարկի Իրանի գործողությունները։ Այս մասին ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը։ Դեկտեմբերին ԱԽ-ում ԱՄՆ-ն է նախագահում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դա հնարավորություն կտա ցույց տալ Անվտանգության խորհրդի հավատարմությունը 2231 բանաձեւին, մանավանդ այդ բանաձեւի դրույթների խախտման Իրանի շարունակվող գործողությունների լույսի ներքո»,- ասել է Քրաֆթը։

Նրա խոսքերով՝ «ԱՄՆ-ի տրամադրության տակ կան Իրանի վրա ազդելու շատ հնարավորություններ»։ «Նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը։ Նրանք շարունակում են միջամտել Եմենում, Սիրիայում, ամբողջ տարածաշրջանում իրավիճակին։ Մենք կշարունակենք օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները, որպեսզի ազդեցություն գործեք Իրանի իշխանությունների վրա»,- հավելել է նա։

2015թ․ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան) եւ Գերմանիան Իրանի հետ մշակել էին Համատեղ համընդհանուր գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ Իրանը պարտավորվել էր 15 տարի 3,67 տոկոսից ավել չհարստացնել ուրանը եւ հարստացված ուրանի պաշարները պահել 300 կգ-ը չգերազանցող մակարդակի վրա, ինչպես նաեւ չկառուցել լրացուցիչ ծանր ջրային ռեակտորներ, չկուտակել ծանր ջուր եւ չզբաղվել միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծմամբ։

2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ․ մայիսի 8-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ