News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանում (ՀՀԳՊ) ներդրված հավասարակշռության վերականգնման համար միակ խոչընդոտը ԱՄՆ-ի ապակառուցողական գիծն է՝ ուղղված Թեհրանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրության համաձայն՝ անցած հանդիպման բոլոր մասնակիցները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իրանը, Չինաստանը եւ Ֆրանսիան, հաստատել են իրենց վստահ եւ անփոփոխ հավատարմությունը ՀՀԳՊ-ին եւ համաձայնել են, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն գործարքի պայմանները։

ՌԴ ԱԳՆ-ը նշել է, թե սկզբունքորեն կարեւոր է, որ իր պարտավորությունները կրճատելու Իրանի կողմից նախաձեռնվող քայլերը դառնալի բնույթ են կրում, եւ երկրի միջուկային ծրագիրը մնում է ԱԷՄԳ-ի վերահսկողության տակ։

Բացի այդ, ռուսական կողմը նշել էՀՀԳՊ-ի մնացած մասնակիցների ջանքերի համադրման անհրաժեշտությունը՝ պայմանավորվածությունների կենսունակության աջակցման եւ Ֆորդոյում օբյեկտի վերակազմավորման նպատակով միջավայրի ստեղծման համար։

Ռուսական ԱԳՆ-ը նաեւ հայտնել է, որ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը ներկայացնելու է Ռուսաստանն առաջիկա նիստում, հանդիպումներ է անցկացրել Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ֆիլիպ Էրերոյի, ՉԺՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման վարչության պետ Ֆու Ցունի եւ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։

2015թ․ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան) եւ Գերմանիան Իրանի հետ մշակել էին Համատեղ համընդգրկուն գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ 2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ․ մայիսի 8-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ