News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Այսօր դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ», «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին , եւ ավելացրել. «Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաեւ որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ  չէ»:

Վ.Ռշտունին համաձայնել է, որ կան ճնշումներ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից.

«Մինչ այսօր՝ մենք, ընդհանուր համակարգը, կարելի է ասել, դեռևս դիմացել ենք, բայց այստեղ կարևորն այն է, թե ինչ գործիքակազմ ունեն դատարանները՝ դիմակայելու համար և ինչ գործիքակազմ ունեն օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Ես մի բան կարող եմ ասել, եթե իշխանության երեք ճյուղերը չեն համագործակցում, գուցե  բառը ճիշտ չի ընտրված, եթե չեն աջակցում միմյանց, ուրեմն իրավական պետությունում բնականոն գործընթացը խաթարվում է կամ եթե այս բառն էլ է սխալ ընտրված, եթե չկա փոխադարձ հարգանք  և վստահություն, նշանակում է իրականում խնդիր ունենք։ Դրա համար խոսել այն մասին, թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել, եթե գործընթացները շարունակվեն կամ ավելի սրվեն, չգիտեմ։  Ավելի հակված եմ մտածելու, որ դժվար թե դիմակայի»։

Դիտարկմանը, թե  դատական իշխանությունը պետք է տարանջատված և անկախ լինի օրենսդիր ու գործադիր  իշխանություններից, բայց  իշխանության ամենաբարձր օղակներից մինչև պատգամավորի մակարդակ, հայտարարություններ են հնչում առ այն,  որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը պետք է այդ նույն ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն  ձևավորի և հարցին՝ ի՞նչ է կարծում, իրապե՞ս վստահության պակասի խնդիր կա, թե՞ ամեն դեպքում, գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ, Ռշտունին պատասխանել է.

«Ես կարծում եմ, որ  քաղաքական իշխանությունը միջոցներ պետք է ձեռնարկի հասարակության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով։ Մենք՝ դատավորներս, մոտավորապես  240-ն ենք, մեզ հասարակության ենթադրենք 10 տոկոսն անգամ կարող է չճանաչել։ Ես պայմանական թվեր եմ ասում, բայց օրինակ նույն հասարակության 70 տոկոսը վստահել է իշխող ուժին և եթե այդ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ  դատարանները վատն են, հասարակության մեծամասնության մոտ կարծիքն այդպես է ձևավորվում, որ, այո, վատն են և դատական իշխանությունը չի ծառայում այն նպատակին, որի համար ստեղծված է»։

Տպել
Ամենաշատ