News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ, հայտնում է Reuters-ը: 

ԱՄՆ նախագահը այսպիսի կոչով է հանդես եկել Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկավորելու ծրագիրն ընդունելուց մեկ օր հետո:

«Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը Չինաստանին վարկեր տալիս: Արդյոք դա հնարավո՞ր բան է: Չինաստանը փող շատ ունի, իսկ երբ չի ունենում, ստեղծում է այն: ԴԱԴԱՐԵ՛Ք»,- նշել է Թրամփը Twitter-ում:

Հինգշաբթի Համաշխարհային բանկն ընդունել էր ցածր տոկոսով վարկերի տրամադրման միջոցով Չինաստանին մինչեւ 2025 թվականի հունիսը 1 մլրդ-ից մինչեւ 1,5 մլրդ դոլարի օգնության ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է վարկավորման «աստիճանական նվազեցում»՝ նախորդ հնգամյա 1,8 մլրդ դոլար միջին ցուցանիշի համեմատությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ