
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Կուբա է մեկնել՝ բժշկական հետազոտության ենթարկվելու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Բոլիվիայի առողջապահության նախկին նախարար Գաբրիելա Մոնտանոյին:
«Նախագահ Էվո Մորալեսը Կուբայում է կուբացի բժիշկների խմբի կողմից բժշկական հետազոտության ենթարկվելու, որոնք նրան բուժել են Բոլիվիայում»,- հայտարարել է Մոնտանոն:
Նրա խոսքով՝ Բոլիվիայի նախկին նախագահը Կուբա է մեկնել ուրբաթ առավոտյան, ուղեւորությունը կարճատեւ է լինելու:
Հիշեցնենք, որ Էվո Մորալեսը հրաժարական է տվել նոյեմբերին, երբ Բոլիվիայում բողոքի ցույցեր սկսվեցին երկրի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու դեմ: