News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդական հեռահաղորդակցային հսկա Ericsson-ը համաձայնվել է 1 մլրդ դոլարից ավելի վճարել, որ հարթի կոռուպցիայի մեղադրանքների հետ կապված հարցը, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությունը:

Ըստ գերատեսչության հայտարարության՝ ընկերությունը «խոստովանել է 5 երկրներում բազմամյա կոռուպցիոն արշավը հեռահաղորդակցային բիզնեսում իր ազդեցությունն ամրապնդելու համար»:

ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ընկերությունը համաձայնագիր է կնքել դատական հետապնդման հետաձգման մասին՝ կապված Նյու Յորքի դատարանում ներկայացված քրեական մեղադրանքների հետ:

Արտասահմանում կոռուպցիայի համար ԱՄՆ օրենքների կիրառման ամբողջ պրակտիկայի մեջ այս գումարը համարվում է ամենամեծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ