News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղեկավարության ծաղրուծանակից տուժած մարդկանց օգնության համազգային թեժ գիծ է բացվել Ճապոնիայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ճապոնական համազգային հեռուստատեսությանը։

Նշվում է, որ գիծը կազմակերպել է փաստաբանների խումբը, որը հանդես է գալիս ի պաշտպանություն մարդկանց, որոնք աշխատավայրում ենթարկվում են ծաղրի ու նվաստացման, ինչպես նաեւ չափից ավելի ճնշումների, որոնք հաճախ հասցնում են ինքնասպանության։ Զանգահարողները կարող են ստանալ իրավաբանների խորհուրդը, թե ինչպես վարվեն կոնկրետ դեպքում։

Թեժ գիծն աշխատելու է միայն մեկ օր, բայց փաստաբանների խումբը հույս ունի նման գործելակերպը շարունակել կանոնավոր հիմքով։

Չափից ավելի բարոյական ճնշումը եւ նվաստացումը պետերի կողմից սուր խնդիր են ճապոնական ընկերություններում։ Օրինակ, նոյեմբերի կեսին Ճապոնիայի ամենախոշոր ավտոկոնցեռնը՝ Toyota-ն, պատասխանատու է համարվել 2017 թվականին իր աշխատակիցներից մեկի ինքնասպանության համար՝ աշխատավայրում ղեկավարության կողմից երկարատեւ ճնշման պատճառով։ Պարզվել է, որ 28-ամյա աշխատակցին, որը դիզայներ էր Տոյոտա քաղաքի (Այթի պրեֆեկտուրա) գրասենյակում, ինքնասպանության են դրդել ղեկավարներից մեկի մշտական բանավոր նվաստացումները եւ ճնշումները։ Toyota-ն, որը փոխհատուցում է վճարել ինքնասպանի հարազատներին, պաշտոնական ներողություն է խնդրել եւ խոստացել է թույլ չտալ, որպեսզի կրկնվեն նման միջադեպերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ