News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին` ժամը 4.50-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կողային պատի կտրած, ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 2-ի սահմաններում, Լոռի Բերդ գյուղի Կենտրոնական փողոցում։ Այնտեղ փորձել է հանդարտեցնել վիճաբանող անհայտ անձանց, ինչի ժամանակ որովայնի շրջանում զգացել է սուր ցավ:

Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օպերատիվ տվյալներն իրացնելիս Լոռի Բերդ գյուղի Աշոտ Երկաթ փողոցի տներից մեկից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 35-ամյա մի քաղաքացի։ Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը՝ կեսգիշերին, ոչ սթափ վիճակում, անձնական հարցերի պարզաբանման շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է

տղամարդու որովայնի շրջանին՝ պատճառելով վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ