News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դատարանն անմեղ է ճանաչել Նյու Յորքի բնակչին, որը Թվիթերում 500 դոլար է առաջարկել Իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության սպային սպանելու համար, տեղեկացնում է Fox News-ը։

35-ամյա Բրենդոն Զիոբրովսկին պատասխանատվության է կանչվել թվիթի համար, որում նշյալ գումարն առաջարկել է ցանկացած մեկին, ով կսպանի սպային։

Այսպիսով, նա խուսափել է 5 տարվա բանտարկությունից եւ 250 հազար դոլար տուգանքից։

Նշվում է, որ բացի այդ թվիթից, որը գրվել է 2018 թվականի հուլիսին, Զիոբրովսկին այլ գրառում էլ է արել, որում ցանկություն է հայտնել սպանել սենատոր Ջոն ՄակՔեյնին, որը ավելի ուշ՝ նույն թվականի օգոստոսին մահացավ։

Թվիթերում այս գրառումներից հետո ցանցը արգելափակել է Զիոբրովսկու հասանելիությունն իր աքաունթներին։

Նշվում է, որ Զիոբրովսոկու թվիթը հատկապես զայրացրել է դատախազ Էնդրյու Լելինգին, որն ասել է, որ միայն այս տարի ծառայողական պարտքը կատարելիս երկրում զոհվել է իրավապահ մարմինների ավելի քան 100 ներկայացուցիչ։

Այնուամենայնիվ, չարաբաստիկ թվիթի  հեղինակին հաջողվել է խուսափել պատասխանատվությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել