News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 26
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Լեռնանցք համայնքում մասնակցում է բնակարանամուտի:  Համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան։

Վարչապետը գյուղում տնից տուն է այցելու եւ անձամբ շնորհավորում նորամուտը տոնող բնակիչներին:

«Բարեկեցություն, առողջություն եւ երջանկություն եմ ցանկանում ձեր ընտանիքին»,-ասաց Փաշինյանը դիմելով նորամուտը տոնող բնակիչներին:

Գյուղում նրան դիմեց մի բնակիչ` հողատարածքի խնդրով, եւ նշեց, որ այդ հարցով դիմել է նաեւ մարզպետին, մարզպետն էլ նորմալ պատասխանել է: Գյուղացու այս խնդրանքը զայրացրեց Փաշինյանին, ով ասաց. «Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում»: 

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ