News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկան ուրբաթ հայտարարել է 1987-ից ի վեր ամենախոշոր նավթահանքի հայտնաբերման մասին, տեղեկացնում է Associated Press-ը։

Հանքավայրը, որը ստացել է Քեսկի անվանումը, հայտնաբերվել է Տաբասկո նահանգում։ Դրա ծավալը կազմում է 500 մլն բարել։

Petroleos Mexicanos ընկերության  ղեկավար Օկտավիո Ռոմերոյի խոսքով՝ հունիսին հորատվել էր երկու հորատանցք, եւ հիմա ամեն օր հորատանցքերը տալիս են 4500 բարել նավթ։

Հանքավայրի մակերեսը 34 քառ. կիլոմետր է։ Նախատեսվում է հորատել 11 հորատանցք։ Մինչեւ 2020 թվականը նախատեսվում է օրական ստանալ 69 հազար բարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ