News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այսօր երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում է Լոռու մարզում, մոմ է վառել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի։

Նշենք, որ նա այսօր նաեւ եղել է Շիրակամուտ, Լեռնանցք գյուղերում, Սպիտակում էլ մասնակցել է  ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել