News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոռու մարզի Լեռնանցք համայնքում քաղաքացիներից մեկը դիմեց ավանդների հարցով` հարցնելով, թե երբ են դրանք վերադարձվելու:

«Պարո´ն Փաշինյան, էս մեր բանկի փողերը ընչի՞ չեն տալիս»,-ասաց նա:

«Ըհը, հասանք բանկի փողերին»,- ասաց վարչապետը:

Ավելի ուշ, երբ նորակառույց տանը վարչապետինն դիմեցին նույն հարցով,  նա կատակեց. «Բանկի փողերը ասում եք տա՞նք: Չէ, պահելու ենք մեզ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այսօր երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում է Լոռու մարզում: Նշենք, որ նա այսօր նաեւ եղել է Շիրակամուտ, Լեռնանցք գյուղերում, Սպիտակում էլ մասնակցել է  ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը:

Տպել
Ամենաշատ