News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս տարեվերջին մենք 2019-ի թվականի բյուջեում կանխատեսված պետական պարտքից ավելի ցածր պարտք կունենանք, որովհետեւ մենք ավելի ցածր ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ մենք կունենանք պետական պարտքի ավելի ցածր անվանական ցուցանիշ, կունենանք նաեւ պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր ցուցանիշ:

«Մենք կանխատեսել էինք 2019-2021 թվականների միջնաժամկետ ծրագրով, որ պետական պարտքի ցուցանիշը աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքեւ, բայց այդուհանդերձ, 2019-ին կլինի 50 տոկոսից բարձր, բայց հիմա կարծում ենք, որ այն տարեվերջին կլինի 49 տոկոսից փոքր ինչ ավելի: Իսկ 2020 թվականի բյուջեով ակնկալում ենք, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի մոտ 48,2 տոկոս»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում. «Մենք նաեւ ունենք ակնառու ձեռքբերում կապված մեր 2020 թվականին մարման ենթակա եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնության հետ: Նախկինում երբ շրջանառվում էր պետական պարտքի թեման, նշվում էր, որ 2020 թվականին մենք պիկ ենք ունենալու պարտքի սպասարկման առումով եւ արդյոք մեր կարողությունները մեզ հնարավորություն տալու են դա հաղթահարել: Հիմա ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ հարցն այլեւս ակտուալ չի, որ հնչի, որովհետեւ մենք կարողացանք հարթեցնել 2020 թվականին պարտքի սպասարկման գրաֆիկը, ընդ որում ոչ միայն չափի, այլեւ պայմանների իմաստով: Կարելի է արձանագրել, որ իրավիճակի նկարագրությունը կտրուկ փոխվեց, մեզ տրամադրվեցին  միջոցներ, որոնք ավելի նպաստավոր են եւ կարող էին տրամադրվել մոտ 4 անգամ ավելի, քան մենք կարիք ունեինք»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ