News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կա նախկինից եկած տպավորություն, որ պետությունն ինչ-որ տեղ դրված մի բան է, որ ունի պարտավորություններ եւ մեզ համար ամեն ինչ կանի, եւ այդ տպավորությունը փոխանցվում է նոր սերնդին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Օրինակ, մենք ասում ենք, որ դժգոհ ենք մեր մուտքից, մեր վերելակից, մեր ամեն ինչից, բայց երբ ասում ենք՝ եկեք միասին նստենք հաշվենք, թե այդ ծառայությունն ինչ արժե, բոլորով վճարենք դրա համար, որ մեր մուտքը միշտ մաքուր լինի, այդ ժամանակ հարցնում ենք՝ բայց դա մեզ էլ է վերաբերվո՞ւմ: Թող մաքուր ու կոկիկ լինի, ոնց ուզում է թող անեն, հո մենք չե՞նք վճարելու դրա համար»,-ասաց նա:

Նախարարն անդրադարձավ նաեւ քաղաքացիների ոչ հուսալի վարկերը դուրս գրելու, պարտքերը չեղարկելու դեպքերին՝ նշելով. «Դա մարդկանց մոտ սպասում է ձեւավորում, որ պետությունն ինչ-որ բան իրենց փոխարեն կանի: Դա էլ պայմանավորված է կառավարության եւ Կենտրոնական բանկի վարքագծով: Մարդիկ սպասում են, որ ինչ-որ մեկը իր վրա կվերցնի իրենց անհուսալի պարտքերը, կվճարի իրենց փոխարեն, կամ մտածում են՝ դե մի ձեւ էդ հարցը կլուծեն:

Մենք միշտ փորձում ենք իրավիճակը բերել մի կետի, որ հասկանալի լինի, որ այդ աջակցությունը հավերժ չի կարող լինել, կամ լավագույն դեպքում մեկանգամյա գործողություն է: Բայց ցավոք, մենք մեր թույլ տված սխալներն ենք կրկնում: Ֆինանսների նախարարության մոտեցումը տարատեսակ համաներումների հետ կապված մոտեցումը հստակ է եղել միշտ, որ ասում ենք, որ դա առնվազն սպասում է ձեւավորում, որ դե էլի մի ձեւ հարցը կլուծեն, ինչի՞ ես ինձ նեղություն տամ: Դա հանգեցնում է կարգապահության նվազման: Էլ չեմ ասում, որ դա շատ անարդար է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք դժվարությամբ իրենց պարտավորությունը կատարել են ու հիմա չկատարածներին դա ներվում է»,-ասաց նախարարը:

Տպել
Ամենաշատ