News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Պետք է համեմատել ու հասկանալ՝ երկրի ղեկավարի համար նոր օդանավ գնե՞լն է ճիշտ, թե՞ հինը շահագործելը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Պետք է վերցնել հնի ծախսերը, համեմատել նորի հետ, ընդ որում պետք է վերցնել նաեւ այս ծախսի դիմաց ստացվող արդյունքը, որակը: Կարող է նորը տալիս է այնպիսի հնարավորություններ, որը հինը երբեք չի կարող տալ: Պետք է այդ բոլորը համադրել եւ կարիքի տեսակետից որոշում կայացնել: Եթե մենք ունենք կարիք այսպիսի փոխադրամիջոց ունենալու եւ այդ կարիքն այսօր ինչ-որ ձեւով բավարարում ենք, պետք է համեմատել. Եթե այդ ինչ-որ ձեւովը ավելի անարդյունավետ է, քան եթե փոխարինենք իրեն, ապա պետք է թողնել հինը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի բյուջեում օդանավի գնում չի նախատեսված. «Բայց դա չի նշանակում, որ եթե կարիքը գնահատվի հիմնավոր եւ անհրաժեշտ լինի ձեռք բերել, չի կարող կառավարությունն իր լիազորությունների շրջանակում նախատեսել դա: Եթե ասենք 20 տարի առաջ այդ կարիքի բավարարումն անհաղթահարելի էր Հայաստանի համա, այսօր բարեբախտաբար այլեւս անհաղթահարելի չէ»:

Տպել